Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էնֆիաջյանը կարևորում է Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը

Էնֆիաջյանը կարևորում է Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը
21.04.2020 | 22:11

ՀՀ Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ հակամարտության կարգավորման հարցը միջազգային հանրությանը մատուցելու գլխավոր հիմքը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից։


«Արցախի Հանրապետությունը լինելով` ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, իր կարգավիճակը կերտել է ազատ և անկախ պետականության ստեղծմամբ։
Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը, չի կարող ընդունելի լինել, առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքի։ Ինստիտուցիոնալ առումով, Արցախի Հանրապետությունը իր կարգավիճակով միջազգային հարթակում հանդես է գալիս իրավական բոլոր նորմերին համապատասխան։ Օրեր առաջ տեղի ունեցած վերջին ընտրություններն Արցախում, դրա վառ դրսևորումն է, այն ցույց տվեց և աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախի Հանրապետությունում կարող են տեղի ունենալ միջազգային ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ։ Միջազգային հանրությանն Արցախյան հակամարտությունը չպետք է ճանաչելի լինի որպես ընդամենը տարածքային վեճ։
Այսօր, եթե կան խնդիրներ արտաքին վեկտորում, պետք է տրվեն նաև համապատասխան բացատրություններ, ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ավելի խորությամբ պետք է ընկալեն և ընդունեն առկա իրադրությունը. Արցախի հակամարտության կարգավորման հարցը` միջազգային հանրությանը մատուցելու գլխավոր հիմքը, պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը։


Սկզբունք, որը Արցախի ժողովուրդը վաստակել է իր երկարամյա բազմաչարչար պայքարի արդյունքում և շնորհիվ իր անկոտրում կամքի` հանուն ազատության ու անկախության, հանուն ազգային ինքնության պահպանման ու զարգացման»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.